6-ամսյա դասընթացներ
Դրանք միտված են ավելի մասնագիտական կրթություն ստանալուն, ինչպես նաև ուսուցման մակարդակի բարձրացմանը։
6-ամսյա դասընթացներ
Վարժանքները միտված են ավելի մասնագիտական կրթություն ստանալուն և ուսուցման մակարդակի բարձրացմանը։
Դասընթացը վճարովի է, պարապմունքներն անցկացվում են շաբաթ և կիրակի օրերին՝
ժամը 13.00-16.00-ն:
Ծրագիր
-
Փոքր խմբերի մարտավարության հիմունքները
Համակարգված գործողությունների մեջ խմբի մաս կազմող համապարփակ ուսուցում, ինչպես նաև օպերատիվ առաջադրանքների կատարման ժամանակ զենքով տեղաշարժում: -
Ֆիզիկատակտիկական պատրաստություն
Անհատական մարտավարական հմտությունների յուրացում և դրանց ավտոմատացում։ -
Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության ցուցաբերում
Առաջին բուժօգնության բժշկական գիտելիքների հիմունքները. արյունահոսության դադարեցում, վիրակապում, լարանի (жгут) կիրառում, տուժածների տեղափոխում, լուրջ հետևանքների զարգացումների կանխում: -
Ֆիզիկական պատրաստվածություն
ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու համար իրականացվում է վարժությունների մի ամբողջ շարք՝ մարտական առաջադրանքների և պահանջների լիակատար կատարման համար: -
Բարձրության հաղթահարման վարժանքներ
Ալպինիստական հմտությունների ուսումնասիրում, տարբեր հանգույցների հյուսք, իջեցնող հարմարանքների հիմունքների յուրացում, աշխատանք շենքերի ուղղահայաց հարթության վրա: -
Ֆիզիկական պատրաստվածություն
ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու համար իրականացվում է վարժությունների մի ամբողջ շարք՝ մարտական առաջադրանքների և պահանջների լիակատար կատարման համար: -
Կրակային պատրաստություն
Երկարափող զենքեր կիրառելու տարրական հմտությունների ուսուցում հրաձգարանում: -
Ինժեներական գործ
Ծանոթացում խրամատներին և հակահետևակային տանկային մեքենաներին; -
Դանակների նետում
Դանակներով տարբեր հեռավորություններից թիրախը խոցելու, ինչպես նաև նետման տարբեր տեխնիկայի յուրացում: -
Արշավներ՝ գիշերակացով
Արշավի ընթացքում դուք կսովորեք գոյատևել բնական պայմաններում. սա ոչ միայն շրջակա միջավայրին հարմարվելու, այլև ձեզ մոտ առկա իրերը հմտորեն կիրառելու ունակություն է: -
Ռազմական տեղագրություն
Տվյալ առարկայի շրջանակում ուսումնասիրվում է ռազմական գործի, տեղանքի գնահատման, տեղանքում կողմնորոշվելու և դաշտային չափումներ կատարելու մեթոդներն ու միջոցները՝ ապահովելով ստորաբաժանման, զորամիավորման մարտական գործունեության բնականոն ընթացքը։