Դասընթացներ
If you want to conduct team building or master classes for your team members, we will be happy to help you with this.
Դասընթացներ
Եթե ցանկանում եք ձեր աշխատակիցների համար թիմբիլդինգ կամ վարպետության դասեր անցկացնել, ապա մենք ուրախ կլինենք օգնել ձեզ այս հարցում: Մենք տրամադրում ենք յուրահատուկ և համապարփակ դասընթացներ, ինչը նշանակում է դասընթացներ միայն ձեր աշխատակիցների հետ, իսկ ծրագրի ընտրությունն ու դասերի անցկացումն իրականացվում է ձեզ հարմար ժամանակահատվածում։
Անցկացվում են նաև մեկանգամյա պարապմունքներ թիմբիկդինգի կամ կորպորատիվ միջոցառումների համար։
Ինչու հենց մենք
-
Փորձ
2014 թվականից դասավանդում ենք զինվորական պատրաստություն, իսկ 2016-ից մասնակցել ենք մարտական գործողությունների։ Մեր գիտելիքներն ու փորձը ամրագրված են գործնական քայլերով: -
Հրահանգիչներ
մեր մարզիչները պրոֆեսիոնալ են իրենց աշխատանքում: -
Անհատական ուսուցում
անհատական մոտեցում ձեր աշխատակիցների համար: -
Գին
ցածր գին, բարձր որակ:
Որտեղ ենք իրականացնում դասընթացները
Գրասենյակում
Մեր հրահանգիչները ժամանում են ձեր գրասենյակ, որտեղ էլ անկացվում են դասընթացները: Տվյալ պարագայում իրականացվում է միայն մեկ ծրագիր:
ՈՄԱ-ում
Ձեր թիմը ժամանում է ՈՄԱ, որտեղ անցնում եք ուսուսման ամբողջական կուրս, ծրագիրն ընտրում եք ինքներդ:
Ինչ ենք մենք առաջարկում
Աշխատավայրում
Եթե մեր հրահանգիչներն են այցելում ձեր աշխատավայր, ապա մենք կարող ենք առաջարկել միայն մեկ ծրագիր:
Առաջին օգնություն արտակարգ իրավիճակներում
Առաջին բուժօգնության բժշկական գիտելիքների հիմունքները. արյունահոսության դադարեցում, վիրակապում, լարանի (жгут) կիրառում, տուժածների տեղափոխում, լուրջ հետևանքների զարգացումների կանխում:
| Տեսակը | Դասընթաց |
| Լեզու | հայերեն, անգլերեն, ռուսերեն |
| Դասընթացի տևողությունը | 10-ից 28 դաս |
| Խումբ | 10-ից 20 անձ |
| Մեկ խմբի և մեկ դասի արժեքը | 30 000 AMD |
VOMA ուսումնական կենտրոնում
Լեռնագնացություն
Լեռնագնացության հմտությունների ուսումնասիրում, տարբեր հանգույցների հյուսք,
իջեցնող հարմարանքների հիմունքների յուրացում, աշխատանք շենքերի ուղղահայաց
հարթության վրա:
| Տեսակը | Դասընթաց |
| Լեզու | հայերեն, անգլերեն |
| Դասընթացի տևողությունը | 1 դաս, եթե ամբողջ դասընթացը ՝ 20 դաս |
| Խումբ | մինչև 25 հոգի |
| Մեկ խմբի և մեկ դասի արժեքը | 30000 |
| Ամբողջական դասընթացի արժեքը | 600000 |
Մարտավարական-հատուկ պարապմունք
Համապարփակ ուսուցում համակարգված գործողությունների մեջ որպես խմբի մաս և
զենքով շարժում՝ օպերատիվ առաջադրանքների կատարման ժամանակ
| Տեսակը | Դասընթաց |
| Լեզու | հայերեն, անգլերեն |
| Դասընթացի տևողությունը | 12 դաս |
| Խումբ | 10 - 25 անձ |
| Մեկ խմբի և մեկ դասի արժեքը | 30000 |
Առաջին բուժօգնություն արտակարգ իրավիճակներում
Առաջին բուժօգնության բժշկական գիտելիքների հիմունքները. արյունահոսության
դադարեցում, վիրակապում, լարանի (жгут) կիրառում, տուժածների տեղափոխում,
լուրջ հետևանքների զարգացումների կանխում:
| Տեսակը | Դասընթաց |
| Լեզու | հայերեն, անգլերեն |
| Դասընթացի տևողությունը | 10-ից 28 դաս |
| Խումբ | 10-20 անձ |
| Մեկ խմբի և մեկ դասի արժեքը | 25000 |