3-ամյսա դասընթացներ
Երիտասարդ մարտիկի դասընթացը նախատեսված է խորը գիտելիքներ և հմտություններ ստանալու համար:
3-ամյսա դասընթացներ
Այս դասընթացում ներառված են ավելի շատ առարկաներ, կազմակերպվում են նաև արշավներ, որտեղ կարող եք գործնականում օգտագործել ձեր գիտելիքները:
Երիտասարդ մարտիկի կուրսն ուղղված է լեռնային հրաձգային ստորաբաժանումների
պատրաստությանը։ Դասընթացը կօգնի լրացնել գիտելիքների, հմտությունների և
կարողությունների բացը, որոնք անհրաժեշտ են ձեզ և ձեր ընտանիքին՝ հայրենիքը
պաշտպանելու համար: Կուրսն ավարտելուց հետո մասնակիցը, իհարկե, չի դառնա
սուպերմարտիկ, սակայն ձեռք կբերի աենաանհրաժեշտ հմտությունները, որոնք կօգնեն
պատերազմի կամ արտակարգ իրավիճակում գոյատևել բոլոր հնարավոր միջոցներով:
Անվճար դասընթացներն անցկացվում են աշխատանքանին օերերի՝ 19.00-22.00-ն:
Ծրագիրը
-
Փոքր խմբերի մարտավարության հիմունքները
Համակարգված գործողությունների մեջ խմբի մաս կազմող համապարփակ ուսուցում, ինչպես նաև օպերատիվ առաջադրանքների կատարման ժամանակ զենքով տեղաշարժում: -
Ֆիզիկատակտիկական պատրաստություն
Անհատական մարտավարական հմտությունների յուրացում և դրանց ավտոմատացում։ -
Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության ցուցաբերում
Առաջին բուժօգնության բժշկական գիտելիքների հիմունքները. արյունահոսության դադարեցում, վիրակապում, լարանի (жгут) կիրառում, տուժածների տեղափոխում, լուրջ հետևանքների զարգացումների կանխում: -
Բարձրության հաղթահարման վարժանքներ
Ալպինիստական հմտությունների ուսումնասիրում, տարբեր հանգույցների հյուսք, իջեցնող հարմարանքների հիմունքների յուրացում, աշխատանք շենքերի ուղղահայաց հարթության վրա: -
Կրակային պատրաստություն
Երկարափող զենքեր կիրառելու տարրական հմտությունների ուսուցում հրաձգարանում: -
Ինժեներական գործ
Ծանոթացում խրամատներին և հակահետևակային տանկային մեքենաներին; -
Դանակների նետում
Դանակներով տարբեր հեռավորություններից թիրախը խոցելու, ինչպես նաև նետման տարբեր տեխնիկայի յուրացում: -
Առանց գիշերակացի արշավներ
Արշավի ընթացքում դուք կսովորեք գոյատևել բնական պայմաններում. սա ոչ միայն շրջակա միջավայրին հարմարվելու, այլև ձեզ մոտ առկա իրերը հմտորեն կիրառելու ունակություն է: