Արագացված 10-օրյա պարապմունքներ

10-օրյա դասընթացն ապահովում է հիմնական նվազագույն գիտելիքներ, հմտություններ և կարողություններ:

Արագացված 10-օրյա պարապմունքներ

decor

Հնարավորինս կարճ ժամանակում դուք անցնում եք այն, ինչն անհրաժեշտ է հիմնական նյութն ուսումնասիրելու համար: Սա հիմնական դասընթացը սկսելու լավագույն միջոցն է:

Արագացված 10-օրյա դասընթացը թույլ է տալիս պատկերացում կազմել մարտական կյանքի հիմունքների, զենքի հետ վարվելու սկզբնական հմտությունների, ռազմի դաշտում տեղաշարժվելու, գործընկերների և խմբում փոխգործակցության, արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու հիմնարար գիտելիքների մասին:

Վարժանքներն անցկացվում են յուրաքանչյուր օր՝ ժամը 19.00-22.00-ն:

Ծրագիր

  • Ֆիզիկատակտիկական պատրաստություն
    Անհատական մարտավարական հմտությունների յուրացում և դրանց ավտոմատացում։
  • Փոքր խմբերի մարտավարության հիմունքները
    Համակարգված գործողությունների մեջ խմբի մաս կազմող համապարփակ ուսուցում, ինչպես նաև օպերատիվ առաջադրանքների կատարման ժամանակ զենքով տեղաշարժում:
  • Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության ցուցաբերում
    Առաջին բուժօգնության բժշկական գիտելիքների հիմունքները. արյունահոսության դադարեցում, վիրակապում, լարանի (жгут) կիրառում, տուժածների տեղափոխում,լուրջ հետևանքների զարգացումների կանխում:
  • Ֆիզիկական պատրաստվածություն
    ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու համար իրականացվում է վարժությունների մի ամբողջ շարք՝ մարտական առաջադրանքների և պահանջների լիակատար կատարման համար:
  • Կրակային պատրաստություն
    Երկարափող զենքեր կիրառելու տարրական հմտությունների ուսուցում հրաձգարանում:

Դասընթացի հարցում